Արմինֆո.«Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում, Մինսկի խմբի գործընկերների հետ շարունակելու ենք կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ուղղված ջանքեր գործադրել»,- մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պատասխանատվության ոլորտում: Ըստ որում, նա ավելացրել է, որ հարցին անմիջական աջակցություն ցուցաբերվում է համանախագահների ինստիտուտի միջոցով, որի թվում են, Ռուսաստանից բացի, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, որոնք վերջերս փոխեցին իրենց ներկայացուցիչներին:
«Լեռնային Ղարաբաղի շփման գծում ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո, որը, ուզում հրավիրել Ձեր ուշադրությանը, հաջողվեց դադարեցնել Ռուսաստանի միջամտության շնորհիվ, համանախագահող երկրների կողմից իրավիճակի կարգավորմանն ուղղված մի շարք քայլեր ձեռնարկվեցին: Անցկացվեցին գագաթնաժողովներ Վիեննայում (2016 մայիսի 16-ին) և Սանկտ Պետերբուրգում (2016 թ. հունիսի 20-ին): Ցավոք, միջազգային միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու և ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման վերաբերյալ, դեռ իրականացված չեն: Ավելին, անցած տարվա դեկտեմբերի 29-ին բախումներ տեղի ունեցան արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այդ ժամանակ զոհվեցին հայ զինծառայողներ, հարձակված ադրբեջանցի զինծառայողներից մեկը սպանվեց Հայաստանի տարածքում: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը հանդես է գալիս Անդրկովկասում խաղաղության և կայության վերականգնման օգտին»,- ասել է Վոլինկինը: