Արմինֆո. ԼՂՀ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը:
«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված հաղորդագրությունն իրականության հետ ոչ մի կապ չունի: Ավելին, ամենայն հավանականությամբ, հակառակորդի զինված ուժերում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում հերթական կորուստն է գրանցվել և, նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, ադրբեջանական քարոզչությունը փորձում է այն բարդել ղարաբաղյան կողմի վրա»,- ասվում է ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ: