Արմինֆո. Հայաստանի և Արցախի իշխանություններն իրենց պատասխանատվության բաժինն են կրում շփման գծում կորուստների համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար, անկախ փորձագետ Արման Մելիքյանը:
Ադրբեջանական զինված ուժերի կողմից ականանետերից և խոշոր տրամաչափի զինատեսակներից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծության հետևանքով 3 օրվա ընթացքում երկու զինծառայող է մահացել, ևս մեկ ժամկետային զինծառայող ծանր վիրավորվել է:
«Կարծում եմ՝ Բաքուն կշաունակի իրավիճակի սրմանն ուղղված գործողություններ ձեռնարկել, քանի դեռ Երևանը և Ստեփանակերտը չեն վերանայել իրեն քաղաքական գիծը և Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ մարտավարությանն արդյունավետ հակազդեցության միջոցներ չեն ձեռնարկել»,- ասել է նա:
Վերլուծաբանի կարծիքով, հայկական դիրքերի հերթական գնդակոծությունները, որոնք ուղեկցվում են զինծառայողների մահվամբ, վկայում են այն մասին, որ հակառակորդի նկատմամբ Հայաստանի և Արցախի ղեկավարության մարտավորությունն այլևս չի արդարացնում:
Չափազանց ցածր գնահատելով Ադրբեջանի հաղթանակի հավանականությունը վերջինիս ղեկավարության կողմից բլիցկրիգի դեպքում՝ վերլուծաբանը գտնում է, որ հակառակ արդյունքը կարող է արձանագրվել՝ բացառապես Հայաստանի և Արցախի պարտությանը նպաստող ներքին գործոնների գործարկման դեպքում:
«Սակայն, ամեն դեպքում Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտության հայկական կողմերի հյուծմանն ուղղված մարտավարությանն արդյունավետ հակազդման միջոցներն այսօր հրատապ անհրաժեշտություն են: Եվ այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ցանկության բացակայության համար Երևանն ու Ստեփանակերտը պատասխանատվության իրենց բաժինն են կրում շփման գծում մեր կորուստների համար»,- ամփոփել է վերլուծաբանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ