Արմինֆո.Change.org կայքում ստեղծվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված առցանց հանրագիր` հայտնի բարերար և գործարար Լևոն Հայրապետյանի պաշտպանության խնդրանքով: «Ազատություն հայրենասեր և բարերար Լևոն Հայրապետյանին» հանրագիրն ստեղծվել է երեք օր առաջ, և դրա քննարկման համար անհրաժեշտ է ևս 318 ձայն: Հանրագրում ասվում է, որ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է մտացածին մեղադրանքով և անբուժելի հիվանդություններով տառապող մարդու տեղը բանտը չէ: Հիշեցնենք, որչ 2016 թվականի ապրիլի 14-ին Մոսկվայի դատարանը Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա կալանքի ընդհանուր ռեժիմի գաղութում` նրան մեղավոր ճանաչելով 700 հազար դոլարի խարդախության համար:
2014 թվականի հուլիսին Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր Բաշկիրիայի ԱՏՀ ձեռնարկությունների բաժնետոմսերի առևանգման գործով և կալանավորվել էր, իսկ այնուհետև տնային կալանքի էր ենթարկվել: Նախորդ տարվա սեպտեմբերին նա տնային կալանքից ազատվել էր` չմեկնելու մասին ստորագրությամբ:
Լևոն Հայրապետյանը հայտնի գործարար է ու բարերար, որն աջակցումէ ԼՂՀ-ին: Նա Ղարաբաղում իրագործել է մի շարք բարեգործական նախագծեր` նպատակուղղված հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ