Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 20 Հունվարի 2017 22:58

Մարիաննա Մկրտչյան

Բաբայան. Ադրբեջանում բլոգեր Ալեքսանդր Լապշինին անխուսափելի մահ է սպասում

Բաբայան. Ադրբեջանում բլոգեր Ալեքսանդր Լապշինին անխուսափելի մահ է սպասում

Արմինֆո. Ադրբեջանում բլոգեր Ալեքսանդր Լապշինին անխուսափելի մահ է սպասում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը: «Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ Լապշինի արտահանձնումը. այնտեղ նրան տանջամահ կանեն»,- ասել է նա: Բաբայանը գտնում է, որ պաշտոնական Մինսկի նման որոշման հետ համակերպվել չի կարելի: Ավելին, չի կարելի է նաև ակնկալել դրա վերանայում, քանի որ այդ որոշումը, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի համոզմամբ, «գնված է»:

 

ԼՂՀ ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի կարծիքով, «Մինսկի այդ որոշումը երկրի քաղաքական համակարգի կոռումպացվածության վկայություն է»: «Ըստ էության, Լապշինը որևէ վատ բան չի արել. նա ընդամենն այցելել է Լեռնային Ղարաբաղ: Նա հանցագործ չէ, նա ոչ մի սարսափելի արարք չի գործել, որի համար նրան պետք է դատեն: Եվ Մինսկի այդ որոշումը ժամանակին ֆաշիստների ձեռքից լրջորեն տուժած իր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է: Իսկ այսօր Բելառուսի իշխանությունները փաստորեն ցանկանում են Լապշինին ֆաշիստների ձեռքը հանձնել»,- ասել է Բաբայանը: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը ընդգծել է, որ թե Հայաստանում, թե Արցախում միշտ հարգանքով են վերաբերել բարեկամ բելառուս ժողովրդին:

 

Այսօր հայտնի է դարձել, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10 օրյա ժամկետում։

 

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հանձնման նպատակով Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել է Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ. ապրիլին և 2012թ. հոկտեմբերին այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այցերի մասին գրառումներ էր կատարել իր բլոգում: Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելը և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը:

 

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը, նշել էր, որ Ռուսաստանը դեմ է լրագրողի կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջան այցելության քրեականացմանը: «Դեմ ենք նաև այն բանին, որ այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներն արտահանձնվեն երրորդ երկիր: Մենք հյուպատոսի միջոցով կապվել ենք Լապշինի հետ: Գիտենք, որ նա միաժամանակ Իսրայելի քաղաքացի է, և իսրայելցի դիվանագետները ևս նրա հետ կապի մեջ են եղել: Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները այս իրադրությունը կարգավորելու համար՝ ամբողջությամբ հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները»,- հայտարարել է Լավրովը:  

 

Մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարար Էլման Մամեդյարովը հայտարարել էր, որ բլոգեր Լապշինի կալանավորումը դիտարկվում է բացառապես իրավական հարթությունում:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Eduard
Чему удивляться Лукашенко прилюдно поклялся отработать подачку. Уверен, что это далеко не последний пункт в его сделке с дьяволом. То-ли ещё будет. Вопрос только в том, чем лично для него все это кончится. Искренне надеюсь, что ничем хорошим. Бог ему судья.

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
9085

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի