Արմինֆո. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Արցախը որպես գլխացավանք ներկայացնելու և այդ խնդրից շուտափույթ ազատվելու հասարակական պահանջարկ ձևավորելու փորձ է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած արցախյան խնդրի լուծման եղանակները, իմ կարծիքով, ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական հին, ծեծված, ժամանակի փորձություն չանցած թեզիսները նոր փաթեթավորմամբ ներկայացնելու փորձ: Դա ոչ այլ ինչ է` քան սեփական անձը և քաղաքական գիծը ցանկացած գնով արդարացնելու անհույս փորձ», - նշել է նա:
Վերլուծաբանն առաջին նախագահի գիծը դիտարկում է հայ հասարակության շրջանում պարտվողական, կապիտուլյանտական տրամադրություններ սերմանելու փորձի լույսի ներքո, որոնք նպատաակուղղված էին ղարաբաղյան հարցում զիջումների ձևավորմանը: Սաֆարյանը կարծում է, որ առաջին նախագահի ելույթը Սերժ Սարգսյանին կապիտուլյացիա պարտադրելու և դրանով իսկ անցյալի համար գործող նախագահից վրեժխնդիր լինելու քողարկված փորձ է:
«Եվ, վերջապես, վերջինը ըստ հերթականության, բայց բնավ` ոչ ըստ նշանակության: Տեր-Պետրոսյանի ելույթը ներառում էր շողոքորթելով Մոսկվայի վստահությունը շահելու և իր վրա Կրեմլի խաղադրույքն ապահովելու բոլոր նշանները: Լսելով այդ ելույթը` ես շարունակում եմ զարմանալ, թե ինչպես էր այդ մարդը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ` այդ շարժման հովանու տակ դառնալով պետության ղեկավար: Եվ ժամանակի ընթացքում ես աստիճանաբար ավելի են հակվում այն մտքին, որ այդ քաղաաքական գործիչը, գործնականում, ոչ մի առնչություն չի ունեցել Արցախի տարածքների ազատագրման հետ», - ամփոփել է Սաֆարյանը:
Դեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է կուսակցության նախագահ: Համագումարի մասնակիցները ընտրել են նաև կուսակցության վարչություն, որի կազմում ընդգրկվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը: