Արմինֆո.«Այսօր մենք չենք հավակնում ներկայիս Հայաստանի Հանրապետության հողին: Մենք մտադիր չենք ռազմական ճանապարհով վերադարձնել ոչ Երևանը, ոչ Մեղրին, ոչ Գորիսը: Բայց ես համոզված եմ, որ կգա ժամանակը, և մենք` ադրբեջանցիներս, կվերադառանք մեր բոլոր պատմական հողերը», - նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Թարթառում: Նրա ասելով, Ադրբեջանը դրան կհասնի հետևողական քաղաքականության շնորհիվ և խաղաղ ճանապարհով: «Բոլոր օբյեկտիվ պատճառները ցույց են տալիս, այդ օրը կգա: Պարզապես, մեզանից յուրաքանչյուրը պետք մոտեցնի այդ օրը: Ինչպե՟ս մոտեցնել: Մենք պետ է դառնանք ավելի հզոր: Այսօր աշխարհում «միջազգային իրավունք» հասկացությունը, կարելի է ասել, արդեն լիովին սնանկացել է: Այժմ հիմնական գործոնը ուժն է: Դա այդպես է: Մենք ապրում ենք իրական աշխարհում: Ուստի պետք է դառնանք ավելի հզոր, ստեղծենք ավելի զորեղ բանակ: Տնտեսությունը պետք է դառնա ավելի հզոր, իսկ զարգացումն ընթանա ավելի բարձր տեմպերով: Ուշադրություն դարձրեք, նույնիսկ ճգնաժամի տարիներին երկրի բնակչություն աստիճանաբար աճում է և կաճի: Մի քանի տարի անց Ադրբեջանի բնակչության թիվը կհասնի 10 միլիոնի: Այդ միտումը շարունակվում է: Ինչպես էլ այսօր ավելանա բնակչության թիվը, առաջիկա տարիներին աճը կլինի ավելի բարձր», - ասել է Ալիևը:
Անդրադառնալով Հայաստանում առկա իրավիճակին` Ալիևն ասել է. «Իսկ Հասյաստանում բնակչության թիվը նվազում է: Դա տեղի է ունենում թե բնական պատճառներով, թե արտագաղթի պատճառով, թե հուսահատության, անելանելիության, կամայականության հետևանքով: Հայաստանի ֆաշիստական ռեժիմը, փաստորեն, երկրում ստեղծել է անտանելի պայմաններ: Այդ պատճառով բնակչությունն այնտեղ կնվազի, կլքի երկիրը, ինչպես տեղի է ունենում այսօր: Մենք կվերադառնանք մեր հողերը: Դրա համար անհրաժեշտ են մտածված ռազմավարություն, հայեցակարգ: Դա կա: Մեր ռազմավարական գիծը որոշված է, և մենք ամեն տարի մարտավարական քայլեր կձեռնարկենք: Նախ` դա պատմական հարց է: Երկրորդ` արդար հարց: Մենք կողմ ենք արդարությանը և պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը: Մենք երբեք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր հողում ստեղծվի երկրորդ հայկական պետություն: Ընդհակառակը, մենք պետք է ձգտենք և կձգտենք մեծացնել մեր երկրի հզորությունը, ամրապնդել այն և հասնել առաջադրված նպատակին: Հասարակության շրջանում կա միասնություն ու համերաշխություն այս և մնացած բոլոր հարցերի առնչությամբ: Մեր հաջող զարգացումն իրականություն է: Մենք ձգտում ենք այդ զարգացմանը հասնել, նույնիսկ, ճգնաժամային տարիներին», - հայտարարել է Ադրդբեջանի նախագահը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ