Արմինֆո. Հայաստանի ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը երկրորդ տեղն են զբաղեցրել մանկական «Եվրատեսիլ-2016» մրցույթում:
Ինչպես հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը, Հայաստանի ներկայացուցիչները վաստակել են 232 միավոր: «Տարբեր» երգի հեղինակներն են Նիկ Եգիբյանն ու Ավետ Բարսեղյանը:
Մրցույթում հաղթող է ճանաչվել 11-ամյա Մարիամ Մամադաշվիլին Վրաստանից` հավաքելով 239 միավոր: Ուշագրավ է, որ Վրաստանն արդնե երրորդ անգամ է հաղթում մրցույթում և կրկին ռեկորդ է սահմանում միավորների քանակով: Երրորդ տեղն զբվաղեցրել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆիամա Բոչան` 209 միավորով:
Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվել է Մալթայի մայրաքաղաք Վալետտայում: Մրցույթին մասնակցել են 17 երկրների ներկայացուցիչներ: