Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2016 14:53

Դավիթ Ստեփանյան

Հայացք Մոսկվայից. Մենք նախապատվությունը տալիս ենք ոչ թե ՙփափուկ ուժին՚, այլ՝ տեղեկատվական-բացատրական աշխատանքներին

Հայացք Մոսկվայից. Մենք նախապատվությունը տալիս ենք ոչ թե ՙփափուկ ուժին՚, այլ՝  տեղեկատվական-բացատրական աշխատանքներին

Արմինֆո. Քաղաքականությունում կիրառվող ՙփափուկ ուժը՚, իմ կարծիքով, երկկողմ երթևեկությամբ ճանապարհ է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել . Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ռոման Գրիշենինը:

 

ՙՄենք, իրոք, հաճախ հանդիմանություններ ենք լսում Մոսկվայի հասցեին, որը, ըստ որոշ գնահատականների, պատշաճ ուշադրություն չի դարձնում իր արտաքին քաղաքականությունում ՙփափուկ ուժի՚ կիրառմանը, որ այդ հարցում մենք հաճախ տանուլ ենք տալիս մեր արևմտյան ընդդիմախոսներին նույնիսկ հետխորհրդային տարածությունում: Կարող եմ ասել, որ մենք, անշուշտ, չենք սիրում ՙփափուկ ուժ՚՝ ՙsoft power՚ տերմինը, այն համատեքստում, որում, այն առաջին անգամ ձևակերպվել և հնչել է Ջոզեֆ Նայնի կողմից՚,- նշել է նա:

 

Ըստ Գրիշենինի, Ռուսաստանն այսօր նախընտրում է տեղեկատվական-բացատրական աշխատանքներ իրականացնել: ՙՓափուկ ուժի՚ տարբերությունը Մոսկվայի ջանքերից, ըստ նրա, այն է, որ ռուսական քաղաքականությունը ձգտում է բարեկամ երկրներին փոխանցել ռուսական ոգու, ազգային բնավարության, ազգային մեծության մասնիկը, Ռուսաստանի ազգային գաղափարի մասնիկը, որը, նրա խոստովանմամբ, դեռ պետք է ձևավորել:  ՙՌուսաստանը նույնիսկ չի պատրաստվում մեզ ձեռնտու վերահսկելի ազեցութուն գործել մեր բարեկամ պետությունների ներքաղաքական գործընթացների վրա, ինչում, ի դեպ, մեզ հաճախ անարդարացիորեն հանդիմանում են՚,- ամփոփել է վերլուծաբանը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Манвел
Точно! Правду сермяжную, посконную и домотканную
Карен
Отлично интервью отражающее правду!!!

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8065

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի