Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին ազդակները և միտումները, կանխատեսում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն շուրջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների, ԵԱՀԿ ՄԽ միջնորդ երկրների մի շարք առաջարկների հեռանկարները և շարժառիթը:
Օրերս Իլհամ Ալիևը հերթական անգամ նշեց Ղարաբաղի շուրջ փոխզիջման Բաքվի պատրաստակամությունը`«հնարավորինս ամենալայն ինքնավարությանե տեսքով: Ձեր կարծիքով, նման անզիջում դիրքորոշումը կարո՞ղ է արդյոք ձեռնտու լինել Մոսկվային՝ հաշվի առնելով հակամարտության շուրջ ստատուս-քվոն պահպանելու վերջինիս շահագրգռվածությունը՝ կողմերի վրա իր ազդեցության պահպանման նպատակով:
Կարծում եմ, որ մեր հարևանները, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը, ինքնավար հանրապետության վերաբերյալ առաջարկության հարցում 30 տարի ուշացել է: Ըստ երևույթին, Ադրբեջանի նախագահին խորհուրդ են տվել փորձել կառուցողական երևալ, հանդես չգալ բացառապե ռևանշիստական հայտարարություններով և հարևանների հասցեին սպառնալիքներով: Սակայն անհաջող է ստացվել: Նրա վերջին մեծ հարցազրույցում փոխզիջման պատրաստակամություն չի երևում, սակայն առկա է քողարկված սպառնալիք:
Կարծում եմ՝ փակ դռների հետևում ԼՂՀ անկախությունը ճանաչելու առաջարկությունների մասին բարձրաձայնումը նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունների անզիջում դիրքորոշումն ըմբռնման չի արժանանում ողջամիտ մարդկանց շրջանում:
Արդյո՞ք իրական բովանդակություն և հեռանկարներ ունեն Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների փոխադարձ ռևերանսները, որոնց ընդհանուր էությունը հանգում է ՙդերին, որը կարող էր խաղալ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՚, թե՞ գործ ունենք Անկարայի և Մոսկվայի միջև հերթական կռվախնձորի շուրջ փոխզիջումների պատրաստակամության իմիտացիայի հետ:
Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ Ռուսաստանի և Թուրքիայի արմատական ազգային շահերը շատ առումներով հակասում են միմյանց: Կան միայն քաղաքական ֆլիրտի ժամանակաշրջաններ, որոնք համընկնում են Արևմուտքի հետ հարաբերություններում երկու երկրների ճգնաժամային ժամանակների հետ: Թուրքիան կարող է ինչ-որ դեր ստանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ բացառապես հակամարտության բոլոր երեք կողմերի համաձայնության դեպքում: Ակնհայտ է որ Արցախի և Հայաստանի իշխանություններն ամենևին չեն ցանկանում գործ ունենալ պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական մերձավոր դաշնակցի հետ՝ երկիր, որը բացահայտ աջակցեց Ադրբեջանի ապրիլյան ռազմական ագրեսիան:
Արցախի 5 շրջանների հանձնման մասին խոսակցություններն առաջվա պես չեն դադարում` որպես ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային կարգավորման կետ: Օրերս «Ռուսաստանի հետ խորհրդատվություններում» դրա մասին հայտարարել էր Թուրքրիայի որտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Թուրքիայի հետաքրքրությունը նման ՙփոխզիջման՚ նկատմամբ, հասկանալի է, անհասկանալի է Ռուսաստանի հետաքրքրությունը: Հնարավո՞ր եք համարում հակամարտության գոտում ռուս խաղաղապահների հետագա տեղակայումը՝ որպես մադրիդյան և կազանյան փաստաթղթերի ՙտարածքային՚ կետի իրագործման պայմաններում Մոսկվայի շահերի պահպանման միակ երաշխիք:
Կարող եմ ասել, որ ապրիլյան իրադարձություններն էլ ավելի արմատականացրեցին տրամադրություննեերը հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ հակամարտող կողմերի հասարակությունների շրջանում: Եվ այսօր հնարավոր փոխզիջման մասին ոչ մի քննարկում չի ընկալվում: Կարող եմ ասել, որ ԼՂՀ տարածքի մի մասն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ լուրերն անգամ հանգեցնում են ներքին անկայունացման: Այս առումով որևէ տարածքի հանձնման հարցը հանվել է Արցախում հանրային քննարկումներից: Ինչ վերաբերում է միջնորդների առաջարկներին, ապա մադրիդյան սկզբունքների վերանայման անհրաժեշտության մասին բարձրաձայնվել է որոնք արդեն պաշտոնական մակարդակով: Ինչ վերաբերում է խաղաղապահներին, դրանց տեղակայմամբ ավելի մեծ շահագրգռություն են դրսևորում առանձին երկրներ: Իսկ հակամարտող կողմերը նման ցանկություն չունեն: Կարող եմ ասել, որ եթե Արցախի իշխանությունները համաձայնեն «երկնագույն սաղավարտների տեղակայմանը հակամարտության գոտում, ապա դրանք կարող են լինել այն երկրներից, որոնք մինչ այդ ճանաչել են ԼՂՀ անկախությունը:
Օրերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման շանսերն ավելի մեծ է համարել, քան ղարաբաղյան հակամարտության՝ հիմնավորելով դա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փոխզիջման գնալու ցանկության բացակայությամբ: Մինչդեռ Բաքուն Հելսինկյան եզրափակիչ ակտը և կարգավորման երեք սկզբունքները մեկնաբանում է բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի լույսի ներքո: Չե՞ք կարծում արդյոք, որ իր հայտարարությամբ Քերին հասկացրել է Բաքվին, որ կարգավորման փաթեթային տարբերակի չընդունումը կհանգեցնի միակ հնարավոր այլընտրանքի՝ 1994 թվականից գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանմանը:
Իրականում հաշվի առնելով հակամարտության ներքին և արտաքին պարամետրերը՝ դժվար է գտնել փոխընդունելի լուծում, սակայն լավ հնարավորություններ կան արյունահեղության կանխման համար՝ պահպանելով տարածաշրջանային կայունությունը և երկու հարևան ժողովուրդների խաղաղ համագոյակցությունը: ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը հետքրքիր են այն բանով, որ դրանք հակասում են Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությանը, որի իշխանությունները երկար տարիներ փորձում են ապացուցել, որ ԼՂՀ և Ադրբեջանի միջև միջպետական հակամարտությունը սառեցված չէ, և անհրաժեշտ է փոխել ստատուս-քվոն: Այդ կարծիքին համաձայնում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սակայն, պետքարտուղար Քերիի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների վերջին հայտարարություններն ի չիք դարձրեցին ադրբեջանական ղեկավարության բազմամյա ջանքերը:
Ձեր կարծիքով, արդյո՞ք արմատական տարբերություններ կան Ղարաբաղի շուրջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների բավանդակությունների միջև: Ինչո՞ւմ ենք դրանք դրսևորվում, և դրանցից որոնք են այսօր ավելի մոտ իրականացման:
Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը կայացել է կարգավորման էական հարցերի շուրջ կարծիքների փոխոնակում, և ձեռք է բերվել պայմանավորվածություն ՌԴ նախագահի մասնակցության քննարկումները շարունակելու շուրջ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետապրիլյան հանդիպումների լեյտմոտիվը հակամարտության գոտում իրադրության առաջնահերթ կայունացման անհրաժեշտությունն է: Այլ կերպ ասած` դրանով իսկ արտահայտվել է այն բանի ըմբռնումը, որ առանց հրադադարի ռեժիմի հուսալի ամրապնդման և վստահության միջոցների իրացման հարկ չկա ակնկալել համաձայնություն քաղաքական հարցեի շուրջ: Հենց այդ պատճառով կողմերը պայմանավորվածության են հասել հրադադարի ռեժիմի նկատմամբ միջազգային վորահսկողության և սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուրջ: Սակայն, հետգաայում Ադրբեջանը՝ որպես բանակցություններում պայմանավորվածության անընդունակ գործընկեր, նահանջել է պայմանավորվածությունների իրագործումից: Բաքվում հասկանում են, որ սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրումն իրենց կզրկի բազամամյա ռազմական դիվանագիտությունը շարունակելու հնարավորությունից` որպես Արցախի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ճնշման լծակ: Եվ այսօր Ադրբեջանի իշխանությունները որոշել են թույլ չտալ հրադադարի կոպիտ խախտումներ, որպեսզի վերանա վերը նշված մեխանիզմների ներրդման անհրաժեշտությունը` «չկա խախտում, չկա նաև վերահսկողության և հետաքննությունների անհրաժեշտություն» սկզբունքով: Արդյունքում Ադրբեջանը հայտնվել է երկընտրանքի առջև. շարունակել սրել իրադրությունը և արտաքին ճնշման ներքո Հայաստանի և ԼՂՀ հետ սհամանին ստանալ վերահսկողության միջազգային մեխանիզմներ, դրանով իսկ իրեն զրկելով հայկական կողմերի նկատմամբ ճնշման լծակից, թե՞ կատարել հրադադարի պահպանման և վեճերի խաղաղ կարգավորման գծով ստանձնած միջազգային պարտավորությունները և դրանով իսկ սառեցնել և ամրապնդել ստատուս-քվոն:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ