Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 6 Սեպտեմբերի 2016

Կարինա Մելիքյան

ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում  «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ի ընդգրկումը չի ազդի բանկի կայուն գործունեության վրա

ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում  «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ի ընդգրկումը չի ազդի բանկի կայուն գործունեության վրա

Արմինֆո. ԱՄՆ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում ս.թ. սեպտեմբերի 1-ին հրապարակված պատժամիջոցների ցանկում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ին ընդգրկելը չի ազդի բանկի գործունեության վրա: Բանկն աշխատում է սովորական ռեժիմով:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Առէկսիմբանկում, թե՛ իրավաբանական և թե՛ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների բոլոր հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների և վարկատուների առջև Բանկի ունեցած պարտավորությունները կատարվում են  ժամանակին և լրիվ ծավալով: Դրամային և արժութային հաշիվներով հաշվարկները, այդ թվում` VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի քարտերով գործառնությունները իրականացվում են առանց ուշացման և լրիվ ծավալներով: Սովորականի պես իրականացվում է նաև հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկումը:

 

Հիշեցնենք, որ 2014թ. կեսերին պատժամիջոցներ են սահմանվել ռուսական Գազպրոմբանկի հանդեպ (որին պատկանում է Առէկսիմբանկի բաժնետոմսերի 100%-ը), որոնք սահմանափակում են միայն ամերիկյան ներդրողների համար 2014թ. հուլիսի 16-ից հետո բանկի կողմից տեղաբաշխվող երկարաժամկետ (ավելի քան 90 օր) պարտքային գործիքների հասանելիությունը:

 

Հինգշաբթի օրը ԱՄՆ Ֆիննախի Օտարերկրյա ակտիվների վերահսկման բաժինը պատժամիջոցներ է սահմանել ռուսական Գազպրոմի, Գազպրոմբանկի  մի շարք դուստր ընկերությունների և որոշ ֆիզիկական անձանց հանդեպ:Գազպրոմբանկն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Գազպրոմբանկի խմբի մեջ մտնող բոլոր թվարկված ընկերությունները դե-ֆակտո  եղել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում այն պատճառով, որ նրանց կապիտալում Գազպրոմբանկի մասնաբաժինը գերազանցում է 50%-ը: Այսպիսով, ԱՄՆ Գանձապետարանի վերջին հաղորդագրությունը ոչինչ չի փոխում ո՛չ Գազպրոմբանկի, ո՛չ էլ վերոնշյալ ընկերությունների գործունեության մեջ, որոնք աշխատում են սովորական ռեժիմով:   

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8990
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի