Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 6 Սեպտեմբերի 2016

Նանա Մարտիրոսյան

Էդուարդ Շարմազանով. Տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքները հանդիսանում են Թուրքիան եւ Ադրբեջանը

Էդուարդ Շարմազանով. Տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքները հանդիսանում են Թուրքիան եւ Ադրբեջանը

Արմինֆո.Տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքները հանդիսանում են Թուրքիան եւ Ադրբեջանը: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը գլխավորած պատվիրակությունը` Արգենտինայի մարդու իրավունքների հարցերով քարտուղար Կլաուդիո Ավրուխի հետ հանդիպման ժամանակ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից, զրուցակիցները կարեւորել են երկկողմ հարաբերություններում ամուր կապերի ստեղծումն ու դրանց սերտացումը: Կողմերն արձանագրել են, որ հարկավոր է օգտագործել ողջ ներուժը շոշափելի արդյունքների հասնելու համար:

 

ԱԺ փոխնախագահը Կլաուդիո Ավրուխին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրադրությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը տարածաշրջանում հանդես է գալիս որպես կայունության եւ խաղաղության ջատագով:

 

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում ոչ միայն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, այլեւ շուրջ երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը:

 

«Միայն մեր միասնական պայքարը թուրքական ժխտողականության դեմ կարող է կանխարգելել նոր ցեղասպանությունների իրականացումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ այլ ինչ է, քան պայքար հանուն համամարդկային արժեքների պաշտպանության»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

 

Հայկական պատվիրակության ղեկավարն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ Արցախի անկախությունը կայացած փաստ է: Նա ընդգծել է, որ ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր: Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքները հանդիսանում են Թուրքիան եւ Ադրբեջանը:

 

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկրում բազմաթիվ են հայատյացության դրսեւորումները: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչի վառ ապացույցը, նրա համոզմամբ, նախկինում հայերով բնակեցված եւ այսօր արդեն հայաթափված Նախիջեւանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումն է:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5056
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի