Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հաստատել են դիվանագիտական գերատեսչության շենքում դիակ հայտնաբերելու փաստը, սակայն հրաժարվել են միջադեպի առնչությամբ մեկնաբանություններից:
ՙՄենք հաստատում ենք դեսպանատանը դիակ հայտնաբերելու փաստը՚,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Վերոնիկա Արթենյանը:
ԱրմԻնֆո-ի ունեցած տեղեկության համաձայն, մահացածը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, 52-ամյա Անդրեյ Սմիրնովն է:
Նշենք, որ սեպտեմբերի 4-ին՝ տեղի ժամանակով 23:00-ին, Շտապ օգնություն կանչ է ստացվել ՌԴ դեսպանատնից: Բժիշկները լոգարանում հայտնաբերել են տղամարդու դիակ: Դեսպանատուն է ժամանել ոստիկանության Կնետրոնական բաժնի օպերատիվ խումբը: Դատաբժշկական փորձաքննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: ՀՔԾ-ն միջադեպի առնչությամբ նյութեր է պատրաստում: