ԱրմԻնֆո: Սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում նախատեսվում են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: