Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2016

Ալինա Հովհաննիսյան

Beeline-ը խաղարկում է 2500 մրցանակ բրենդային սմարթֆոնների և պլանշետների գնորդների համար

Beeline-ը խաղարկում է 2500 մրցանակ բրենդային սմարթֆոնների և պլանշետների գնորդների համար

ԱրմԻնֆո: Beeline-ը հայտարարում է «Սմարթե խաղարկության անցկացման մասին բրենդային սմարթֆոնների և պլանշետների գնորդների համար: Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը ներառյալ Beeline վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակից ձեռք բերել Beeline Smart 7, Beeline Smart Pro, Beeline Fast մոդելի սմարթֆոն կամ Beeline Tab Pro պլանշետ հատուկ առաջարկների շրջանակներում՝ միանալով «Սմարթ հատուկե սակագնային փաթեթին՝ սմարթֆոն ձեռք բերելու դեպքում կամ «Infinity 512ե/«Infinity 1024ե սակագնային փաթեթին՝ պլանշետ ձեռք բերելու դեպքում:

 

Մասնակիցները տեղում վերցնում են կտրոն և շահում խաղարկվող 2500 մրցանակներից մեկը. Beeline սմարթֆոններ և պլանշետներ, բրենդավորված հուշանվերներ, «Բրոնզեե գեղեցիկ համարներ և լիցքավորման քարտեր:

«Beeline Հայաստանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ Beeline-ը հաճախորդներին հաճելի անակնկալ է մատուցում` առաջարկելով սկսել այն նոր սմարթֆոնով և շահումով: «Սմարթե խաղարկության շրջանակներում հաճախորդները, ձեռք բերելով հատուկ առաջարկներով մեր բրենդային սմարթֆոնները կամ պլանշետները, հնարավորություն կստանան շահելու խաղարկվող մրցանակներից մեկը: Սա, իհարկե, կրկնակի շահում է` հաշվի առնելով Beeline բրենդային սմարթֆոնների և պլանշետների մատչելի գինը և օգտագործողների մեծ մասի պահանջներին համապատասխանող բնութագրիչները: Բացի այդ, սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս օգտվել Beeline-ի պարզ և հարմար ծառայությունների ամենալայն շրջանակիցե, - նշել է  Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

 

«Սմարթե խաղարկությանը մասնակցությունը և գրանցումն անվճար են: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
3147
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի