Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2016

Շավարշ Քոչարյան. Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն առաջին պլան է մղում ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը

Շավարշ Քոչարյան. Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն առաջին պլան է մղում ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը

ԱրմԻնֆո:  Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն առաջին պլան է մղում ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:  

 

Նրա խոսքով, 25 տարիների ընթացքում Արցախի ժողովուրդը ապացուցեց, որ ինքը տեր է իր կայացրած որոշմանը, քանի որ Արցախն այժմ կայացած պետություն է: ՙԻսկ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ԼՂՀ քաղաքացին կարող է դիմակայել ցանկացած արկածախնդրության և ագրեսիայի՚,-ասել է դիվանագետը: 

 

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային ողջ գործընթացում Ադրբեջանն ապակառուցողական դիրքորոշում է զբաղեցրել: ՙՆման քաղաքականությունն առաջին պլան է մղում ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը, ինչը կարող է արդյունավետ դարձնել բանակցային գործընթացը՚,-նշել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ մշտական

աշխատանք է տարվում:

 

Փոխնախարարը նշել է, որ քանի դեռ շփման գծում հնչում են կրակոցները, և հակառակորդը դիմում է սադրանքների, բանակցային գործընթացում տեղաշարժերի մասին խոսելն ավելորդ է: ՙԳործընթացը կարող է շարունակվել միայն այն դեպքում, եթե ներդրվեն հետաքննության մեխանիզմներ, ընդլայնվեն մոնիտորինգի առաքելության հնարավորությունները և դադարեն սադրանքները՚,-ընդգծել է նա: Քոչարյանը նաև անընդունելի է համարել տարածքային զիջումների գնալու իշխանությունների մտադրության վերաբերյալ հայ քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարությունները:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
9707
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի