Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2016

Մարիաննա Մկրտչյան

Spiegel. Գերմանիայի կառավարությունը մտադիր է հեռու մնալ Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևից

Spiegel. Գերմանիայի կառավարությունը մտադիր է հեռու մնալ Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևից

Արմինֆո.Գերմանիայի կառավարությունը մտադիր է «քաղաքական ժեստ՚ կատարել Թուրքիայի նկատմամբ և հեռու մնալ Բունդեսթագի ընդունած բանաձևից, որում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ՙցեղասպանություն՚ են որակվում: Այդ մասին հայտնում է Spiegel-online-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

 

ՙԳԴՀ ԱԳՆ-ը և Դաշնային կանցլերի գերատեսչությունը պայմանավորվել են, որ  կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը հանդես կգա հայտարարությամբ այն մասին, որ բանաձևի ընդունումը «պարտադիր ուժ չունի կառավարության համար՚, սակայն «Բունդեսթագի քաղաքական հայտարարությունն է՝ առանց իրավական նշանակության՚,- հայտնում է թերթը:  

 

Բեռլինում ակնկալում են, որ փոխարենը Թուրքիան թույլ կտա գերմանացի պատգամավորների մուտքը ՆԱՏՕ-ի Իջիրլիքի ռազմակայան:

 

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ թուրքական կողմը թույլ չի տվել գերմանական պատվիրակությանն այցելել ՆԱՏՕ-ի Ինջիրլիքի ռազմակայան՝ հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման հետ կապված:

 

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել էր, որ Բունդեսթագի պատգամավորների կողմից Ինջիլիքի ռազմակայան այցելության հնարավորությունը կախված է քայլերից, որոնք կձռնարկի գերմանական կողմը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված:

 

Մինչդեռ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սպառնացել է հրաժարվել Թուրքիայի տարածքից ՙԻսլամական պետության՚ դեմ պայքարի միջազգային առաքելությանը բունդեսվերի մասնակցությունից, եթե Անկարան շարունակի խոչընդոտել Ինջիրլիքի ռազմակայան Բունդեսթագի պատգամավորների այցին: 

 

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, ևս մեկը՝ ձեռնպահ է մնացել: Բանաձևում ընդունվում է ոչ միայն 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2372
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի