Արմինֆո. 2016 թ.-ի օգոստոսին Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբե հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն, որում առաջադրված խնդիրներից է եղել նաև պարզել հասարակության դիրքորոշումը Հայաստանի՝ դեպի Հյուսիս կամ Արևմուտք կողմնորոշման վերաբերյալ:
Հարցվածների կարծիքը` միջազգային կառույցներին Հայաստանի ցանկալի անդամակցության վերաբերյալ, հետևյալն է. 41-ն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրոպական կառույցներին (Եվրամիությանը), 25-ը՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), 6-ը՝ և՛ Եվրամիությանը, և՛ ԵՏՄ-ին, իսկ 9-ը դեմ է արտահայտվել նշված կառույցներից որևէ մեկին Հայաստանի անդամակցության առնչությամբ:
ՙՀամեմատելով նախորդ երկու տարիներին իրականացված հետազոտությունների արդյունքների հետ՝ նկատելի է նախապատվությունների հստակ փոփոխություն: Այսպես՝ 2014 և 2015թթ-ին Եվրամիության անդամակցության կողմնակիցների տոկոսը կազմել է, համապատասխանաբար, 25 և 24, ԵՏՄ-ին՝ 38 և 36, և՛ Եվրամիությանը, և՛ ԵՏՄ-ին՝ 12 և 13, որևէ կառույցի՝ Հայաստանի անդամակցությանը դեմ են եղել հարցվողների 10-ը և 8-ը: Ստացված տվյալները ցույց են տալիս նախապատվությունների հստակ փոփոխություն ԵՏՄ-ից դեպի Եվրամիություն:
Եվրամիությանը նախապատվություն տվողների թիվն առավել բարձր է 18-25 տարեկան տարիքային խմբում և իգական սեռի ներկայացուցիչների շրջանում:
Ի դեպ՝ նշենք, որ Եվրամիությանը նախապատվություն տվողների թիվը գերակշռում է՝ անկախ բնակավայրի տեսակից:
Միջազգային կառույցներին անդամակության նախապատվությունների հիմնավորվածությունը բացահայտելու նպատակով պարզվել է հարցվողների կարծիքը՝ Հայաստանի հանդեպ այդ կառույցների անդամ պետությունների ունեցած դիրքորոշման վերաբերյալ: Հայաստանի հանդեպ բարեկամական հարաբերություններ դրսևորող երկրների ցանկում առաջնային տեղում է Ֆրանսիան (78.8), ապա՝ Ռուսաստանը (61.1) , Գերմանիան (53.8), Հունաստանը (48.9) և Չինաստանը(44.8):
Ըստ հարցվողների՝ Հայաստանի հանդեպ ամենաթշնամական տրամադրված են Ադրբեջանը (96.6) և Թուրքիան (91.3): Բարեկամ և թշնամի պետությունների ընկալումների միջինացված արդյունքների հաշվարկը ցույց է տալիս, որ դրական ընկալումներն ավելի շատ գերակշռում են Եվրամիության, քան ԵՏՄ անդամ պետությունների (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) նկատմամբ:
Հետաքրական է, որ Ռուսաստանին որպես բարեկամ երկիր համարողների 39.3-ը նախապատվություն է տալիս Եվրոպական միության անդամակցությանը, իսկ ԵՏՄ-ին՝ 29.7:
Անդամակցության նախապատվությունները դիտարկվել են նաև երկրի ապագայի հանդեպ բնակչության ունեցած սպասումների տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ներկայումս ԵՏՄ անդամ երկիր է: Հարցվածների 72-ի կարծիքով՝ Հայաստանում վիճակը գնալով վատանում է: Հայաստանի ապագան հոռետեսորեն պատկերացնողների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելուն: Հետազոտության ընթացքում քննարկվել են նաև հարցվողների միգրացիոն մտադրությունները: Այն հարցին, թե հնարավորության դեպքում արդյոք կմեկնեի՞ք Հայաստանից դուրս մշտական բնակության, հարցվողների 42-ը տվել է «միանշանակ այոե և 17-ը՝ «հավանաբար այոե պատասխաններ: Նկատենք, որ 2014, 2015 և 2016 թվականներին արտագաղթելու ցանկություն հայտնացների թիվը աճի միտում ունի: Արտագաղթելու ցանկություն հայտնածների թիվն առավել բարձր է Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցների մոտ՚,- ՚,- ասվում է ՀՔԱ՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ:
«Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ. Հասարակական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքներ՚ հետազոտությունը պատրաստվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացումե ծրագրի շրջանակում՝ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական օժանդակությամբ: Ուսումնասիրությունն իրականացվել է 1200 հոգու շրջանակներում (95 վստահության միջակայքում, ±2.8 սխալի մեծությամբ), կիսաստանդարտացված հարցազրույցների մեթոդով՝ CAPI-ի տեխնիկայի կիրառմամբ: Ստացված տվյալները համեմատվել են նախորդ երկու տարիներին (2014թ. և 2015թ.) իրականացված նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ: