Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 1 Սեպտեմբերի 2016

ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը երեք կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը

ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը երեք կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը

Արմինֆո.ՖԻԴԵ-ն հրապարակել է սեպտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակները:

 

Դասական շախմատի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը(2857): Երկրորդ հորիզոնականում է ընթանում Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը(2813): Ֆաբիանո Կարուանայի և Վլադիմիր Կրամնիկի գործակիցները կազմում են 2808 կետ և նրանք ընթանում են 3-րդ և 4-րդ հորիզոնականներում: Նախորդ ամսվա համեմատ Լևոն Արոնյանը երեք կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը, և այն այժմ կազմում է 2795 կետ, սակայն նա շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում:

 

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստնեի ցանկում են գտնվում նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսիսյանը (2677)` 59-րդն է , Վլադիմիր Հակոբյանը (2675) ` 62-րդը, Հրանտ Մելքումյանը (2671)` 70-րդը և Գաբրիել Սարգսյանը (2670) ` 75-րդը: Թիմային հաշվարկում Հայաստանը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և գտնվում է 6-րդ հորիզոնականում:

 

Կին շախմատիստների ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2658): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) 36-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2439)` 39-րդը: Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ռիչարդ Ռապորտը (2752), երկրորդ հորիզոնականում է Յի Վեյը (2717), իսկ Դուդա Յան-Քշիշտոֆը (2675) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2530)  37-րդն է , Տիգրան Հարությունյանը (2480)` 71-րդը, Հայկ Մարտիրոսյանը (2470) ` 87-րդը:

 

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:

Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2894): Երկրորդ հորիզոնականում է Հիկարու Նակամուրան (2839), իսկ Սերգեյ Կարյակինը (2818) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2770) գտնվում է 12-րդ հորիզոնականում:

Արագ շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Հրանտ Մելքումյանը (2736)  27-րդն է,  Տիգրան Լ. Պետրոսյան (2715)` 38-րդը ,Վլադիմիր Հակոբյան (2698)` 55-րդը, Սերգեյ Մովսիսյանը (2674) ` 77-րդը և Գաբրիել Սարգսյանը (2673)` 80-րդը:

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինացի գրոսմայստեր Դին Լիժենը (2875): Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2873) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Հիկարու Նակամուրան (2842) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2826) գտնվում է 5-րդ հորիզոնականում:

 

Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչ. Հրանտ Մելքումյանը (2727)  36-րդն է,  Տիգրան Լ. Պետրոսյան (2717)` 38-րդը , Զավեն Անդրիասյանը (2709) ` 46-րդը և Վլադիմիր Հակոբյան (2654)` 91-րդը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8979
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի