Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 1 Սեպտեմբերի 2016

Ալեքսանդր Ավանեսով

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թուֆենկյան հիմնադրամի պատվիրակությանը

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թուֆենկյան հիմնադրամի պատվիրակությանը

Արմինֆո.Օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Թուֆենկյան հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էր նաև ամերիկահայ հայտնի արձակագիր Քրիս Բոհջալյանը։

 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Կարեն Միրզոյանը ողջունել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերը և կարծիք հայտնել, որ դրանք զգալիորեն նպաստում են Արցախի համայնքների զարգացմանը։

 

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների ջանքերը՝ կարևորելով նաև միջազգային հանրությանը Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն արժևորել է Քրիս Բոհջալյանի զգալի ներդրումը Հայոց ցեղասպանության և համահայկական նշանակություն ունեցող հարցերը բարձրաձայնելու գործում։

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
6595
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի