Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2016

Մարիաննա Մկրտչյան

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի սպանելու մասին տեղեկատվությունը 

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի սպանելու մասին տեղեկատվությունը 

Արմինֆո.:ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների (haqqin.az, politika.az, meydan.tv) տարածած սադրիչ տեղեկությունը, թե օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան հատվածում` նախիջևանյան ուղղությամբ, խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, իրականությանը չի համապատասխանում:

 

ՙՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում՚,- ասվում է ՀՀ պաշտպանական գերատեսչության՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ հերքմամբ հանդես է եկել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը. «Որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Շամքիրի շրջանից զորակոչված զինծառայող Գամբարով Վյուսալը Ռազիմ օղլին զոհվել է թշնամական կողմի բացած կրակի հետևանքով, չի համապատասխանում իրականությանը՚:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8554
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի