Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 29 Օգոստոսի 2016

Մարիաննա Մկրտչյան

Արամ Մանուկյանը տեղափոխվել է ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն, որտեղ նա ևս մեկ անգամ կվիրահատվի

Արամ Մանուկյանը տեղափոխվել է ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն, որտեղ նա ևս մեկ անգամ կվիրահատվի

Արմինֆո. ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամ Պավել Մանուկյանի որդին՝ Արամը, տեղափոխվել է ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն, որտեղ նա օգոստոսի 29-ին ևս մեկ անգամ կվիրահատվի:

Ինչպես հայտնել է Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, իր պաշտպանյալը ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ ՔԿՀ-ից ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն է տեղափոխվել օգոստոսի 29-ի առավոտյան:  

Նա նաև հայտնել է, որ այս շաբաթվա ընթացքում կրկնակի վիրահատության կենթարկվեն նաև ՙՍասնա ծռերի՚ մնացած վիրավոր անդամները:

Նշենք, որ Արամ և Պավել Մանուկյանները վիրավորվել էին ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության հետ գիշերային փոխհրաձգության ժամանակ: Նրանք տեղափոխվել էին ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն և վիրահատվել:

Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (շենքերի և փոխադրամիջոցների գրավում և ոչնչացում) և 235 հոդվածով (զենքի և զինամթերքի ապօրինի պահում, փոխադրում, կիրառում և իրացում): Օգոստոսի 23-ին Վերաքննիչ դատարանը հրաժարվել է փոխել ՙՍասնա ծռերի՚ անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը և ուժի մեջ թողել երկամսյա կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Օգոստոսի 18-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նաև Պավել Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
9465
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի