Արմինֆո. Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի շենքերից մեկի նկուղից արկ է գտել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի նկուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 1965 թ. ծնված Սարգիս Խ.-ն հայտնաբերել է «ԲՄ-22ե տիպի հրթիռահրետանային արկ, որը ՀՀ ՊՆ սակրավորների կողմից տեղափոխվել է զորամաս` վնասազերծելու նպատակով: Կատարվում է հետաքննություն: