Արմինֆո. Օգոստոսի 26-ի դրությամբ Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ 390687788654:
Նշենք, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 13.00-ի դրությամբ, զոհերի թիվը հասել է 267-ի, իսկ տուժածներինը՝ 380-ի: