Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 26 Օգոստոսի 2016

Նանա Մարտիրոսյան

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը և ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների արդի խնդիրների շուրջ

Արմինֆո. Օգոստոսի 25-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիին:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց ԵԽԽՎ դերակատարությունը՝ որպես համաեվրոպական նշանակության հարցեր քննարկելու ժողովրդավարական կարևոր հարթակի, ինչն իր լուրջ ներդրումն ունի անդամ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և մարդու իրավունքների ամրապնդման գործում։

 

ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը, շնորհավորելով Հայաստանի մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ, վերջինիս մաղթեց արդյունավետ աշխատանք, որն ուղղված է լինելու նաև խորհրդարանական համագործակցության զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձան ԵԽԽՎ օրակարգային հարցերին և համաեվրոպական մարտահրավերներին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին միջազգային հարաբերությունների արդի խնդիրների շուրջ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8842
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի