Արմինֆո. ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն՝ սկսվել է զորքերի մարտունակության անսպասելի ստուգում:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ առնչությամբ
Հարավային ռազմական օկրուգի զորքերը /որի մեջ է մտնում Հայաստանում 102-րդ ռազմակայանը-խմբ./, Արևմտյան և Կենտրոնական ռազմական օկրուգների, Հյուսիսային նավատորմի, Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության,Օդադեսանտային զորքերի հրամանատարության միջոցների և ուժերի մի մասը ժամը 7:00-ից բերվում են լիակատար մարտական պատրաստականության: ՙՍտուգումների նպատակը Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության նպատակով Զինված ուժերի նախապատրաստության ամբողջական փուլի իրականացումն է՝ վերջինիս անվտանգությանը սպառնացող վտանգի աճի դեպքում՚,- նշվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ստուգումները կանցկացվեն օգոստոսի 25-ից 31-ը, ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նշելով, որ Հարավային ռազմական օկրուգում արդեն ընթանում է «Կովկաս-2016» ռազմավարական զորավարժությունների ակտիվ պատրաստություն: