Արմինֆո. Առաջիկա 8-10 տարում Անկարան հլու-հնազանդ կկատարի Արևմուտքում իրեն վերապահված դերը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նշենք, որ չնայած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած ամերիկա-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացմանը՝ Արևմուտքն ընդհանուր առմամբ և ՆԱՏՕ-ն, մասնավորապես, շարունակում է Թուրքիայի նկատմամբ ՙմտրակի և քաղցրաբլիթի քաղաքականություն՚ իրականացնել՝ ՙՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկեր՚ համարելով Թուրքիային:
ՙԸստ որում, դերակատարության որոշակի նրբություններ կճգրտվեն՝ անկախ Վաշինգտոնի, Լոնդոնի, Բրյուսելի կամ Երուսաղեմի նկատմամբ Անկարայի պաշտոնական դիրքորոշմանը՚,- համոզված է նա:
Վերլուծաբանն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն իրականում հայտնի մանիպուլյատոր է, ով կարող է ամեն պահի ուժ ցուցադրել կամ թույլ թվալ: Եվ հանուն նպատակի այդ քաղաքական գործիչը կարող է նաև նվաստացումների գնալ:
ՙՄասնավորապես, ուշադրության է արժանի այն, թե ինչպես նա, առանց պաշտոնական ներողությունների, կարողացավ մոռացության տալ խոցված ռուսական ռմբարկուի հետ կապված միջադեպը՚,- ամփոփել է Մելիքյանը: