Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 19 Հուլիսի 2016

Մարիաննա Մկրտչյան

Եզրափակվել է «Ոսկե ծիրանե 13-րդ միջազգային կինոփառատոնը

Համաշխարհային կինոարվեստի շունչը մեկ շաբաթ մայրաքաղաքում տարածած հերթական «Ոսկե ծիրաննե ինքնատիպ էր միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ և բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ:  13-րդ «Ոսկե ծիրանըե հրաժեշտ տվեց մայրաքաղաքին՝ մրցանակի արժանացնելով հաղթողներին: Հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար՝ «Եղիցի լույսե հատուկ մրցանակին արժանացավ ռեժիսոր Ռոման Բալայանը:

 

 

Փառատոնային շաբաթը հագեցած էր իրադարձություններով. Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Հայկական կինո. արդի ժամանակներե ծրագրի իրականացում, ֆիլմերի ցուցադրություն, կլոր սեղան-քննարկումներ, վարպետության դասեր, որոնք անցկացրեցին Ֆրեդ Քելեմենը (Գերմանիա, ռեժիսոր/օպերատոր), Ժելիմիր Ժիլնիկը (Սերբիա, ռեժիսոր),Վիտալի Մանսկին (Ռուսաստան, ռեժիսոր), Հոմայուն Էրշադին (Իրան, դերասան) և Անդրեյ Լոշակը (Ռուսաստան, ռեժիսոր), Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին նվիրված երեկոյի անցկացում, ռեժիսորներ Ժելիմիր Ժիլնիկի և Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ և այլն:

 

Փառատոնը նշանավորվեց  հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ: Ռեժիսորներ Առնո Խայաջանյանը («Բարի գալուստ, Անատոլիաե) և Իննա Սահակյանը («Ավրորայի արևածագըե) պարգևատրվեցին համապատասխանաբար՝ 7500 և 5000 ԱՄՆ դոլար մրցանակով:

 

Փառատոնն իր ներկայությամբ պատվեց հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթը: Հանդիսատեսը  հանրահայտ երեք կինոնկար դիտեց նրա դերակատարմամբ:

 

13-րդ «Ոսկե ծիրանե-ը հարգանքի տուրք մատուցեց փառատոնի լավագույն բարեկամ, ճանաչված ռեժիսոր, երջանկահիշատակ Աբաս Քիառոսթամիի հիշատակին: «Մոսկվաե կինոթատրոնում ցուցադրվեց նրա «Բալի համըե կինոնկարը, իսկ «Դալանե պատկերասրահում բացվեց «Ճանապարհե խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

 

«Ոսկե ծիրանե 13-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրեց նաև «Ֆրանսիական նոր կինոե, «Գերմանական կինոյի օրե, «Շեքսպիրն ապրում է կինոյումե, «Լեհական կինոյի օրե ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ: Իսկ «Երևանյան պրեմիերաներե-ի շրջանակում հանդիսատեսին ներկայացվեցին երբևէ մեծ էկրանին չցուցադրված ֆիլմեր: Մեկշաբաթյա կինոտոնի պաշտոնական փակումն ազդարարեցին «Ոսկե ծիրանիե հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ու փառատոնի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Սիրված կինոտոնը եզրափակվեց աշխարհահռչակ  բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների վերջին՝ «Անծանոթուհինե ֆիլմի ցուցադրությամբ:

 

«Հերթական «Ոսկե ծիրաննե ավարտեց իր աշխատանքները, բայց ոչ՝ առաքելությունը: Հայաստանում սիրված կինոփառատոնն իր երկրպագուներին  թողնում է իրենց մտորումների, ստացած տպավորությունների և վերլուծությունների ազատության մեջ՝ մինչև նոր հանդիպում: Որքանո՞վ հանդիսատեսը ներշնչվեց գեղեցիկ մտածելու, ապրելու և ստեղծելու ցանկությամբ՝ ցույց կտա ժամանակը: Աշխարհի առջև բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող մի շարք ազգերի համար՚, - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2376
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի